կարևոր
2047 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-18 16:36

Վաղարշակ Հարությունյանը Փաշինյանի հրահանգով գաղտնի պայմանագիր է ստորագրել ռուսական կողմի հետ. Mediaport

Վաղարշակ Հարությունյանը Փաշինյանի հրահանգով գաղտնի պայմանագիր է ստորագրել ռուսական կողմի հետ. Mediaport

Mediaport տելեգրամյան ալիքը գրում է.

«Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի հրահանգով երեկ գաղտնի պայմանագիր է ստորագրել ռուսական կողմի հետ՝ Սյունիքի դիրքերի պաշտպանությունը հանձնելով ռուս սահմանապահներին:

Ըստ էության, ռուս սահմանապահների և ադրբեջանցի զինծառայողների շփման գիծը որոշել են ռուսներն ու ադրբեջանցիները՝ առանց հայկական կողմի նույնիսկ մասնակցության:

Սա վերջին մեկ ամսում Փաշինյանի կառավարության կողմից ժողովրդից գաղտնի ստորագրվող երկրորդ փաստաթուղթ է, որով զիջվում է Հայաստանի ինքնիշխանությունը:

Հավելենք, որ կառավարության անդամներից մի քանիսը դեմ են եղել պայմանագրի ստորագրմանը, բայց Փաշինյանը պնդել է՝ հասկացնել տալով, որ սա է իր իշխանությունը երկարաձգելու ձևը:

@Mediaport-ը փորձեց պարզաբանում ստանալ ՀՀ ՊՆ-ից, սակայն՝ ապարդյուն: Խնդրում ենք ԶԼՄ-ներին հարցում ուղարկել ՊՆ՝ պահանջելով հրապարակել Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ ՊՆ ներկայացուցչի միջև ստորագրված գաղտնի փաստաթղթի բովանդակությունը»: