Կապանի օդանավակայանի դիմաց գտնվող երկու տուն բնակիչներն այրել են՝ լսելով լուրը, որ մինչև ժամը 17։00֊ը Կապան քաղաքի մերձակա մի շարք դիրքեր հանձնվելու են հակառակորդին, իսկ ադրբեջանական կողմի հենակետերը տեղակայվելու են Կապանի օդանավակայանից ոչ մեծ հեռավորության վրա։
Տան բնակիչը Yerkirmedia.am-ի հետ զրույցում նշեց, որ ստիպված այդ քայլին է գնացել՝ անվտանգ ապրելու երաշխիք չունենալով։