կարևոր
2081 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-18 15:41

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրի իրագործման մասին

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրի իրագործման մասին

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիրն ընդհանուր առմամբ հետեւողականորեն իրագործվում է, ռուս խաղաղապահներն անում են հնարավորը իրավիճակը կայունացնելու համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ռուսաստանը որոշակի միջնորդական ջանքեր է գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում արյունահեղությունը կանգնեցնելու, լիակատար հրադադարի հասնելու եւ կայունացման գործընթաց սկսելու համար։ Ընդ որում, մենք ձգտում էինք հետեւել ԵԱՀԿ Մինսկի խմբում ձեռք բերված առանցքային պայմանավորվածություններին»,- ասել է Պուտինը՝ ԱՊՀ-ի գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ: