կարևոր
1417 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-18 14:36

Չկատարել անօրինական հրամաններ և կարգադրություններ. Բարձրաստիճան սպաները դիմում են ոստիկանության ծառայողներին

Չկատարել անօրինական հրամաններ և կարգադրություններ. Բարձրաստիճան սպաները դիմում են ոստիկանության ծառայողներին

Հարգելի ոստիկանության ծառայողներ, 
Սիրելի ընկերներ և զինակիցներ, 
Քույրեր և եղբայրներ,

Այս օրհասական պահին դիմում ենք Ձեզ, որպես ավագ ընկերներ, որոնք Ձեր կողքին են եղել , կան և կլինեն բոլոր ժամանակներում։ Իրար հետ մարտնչել ենք թշնամու դեմ, կռիվ տվել հանցագործների հետ, ապահովել հասարակական անդորրը, չխնայելով առողջությունը և նույնիսկ կյանքը:

Մեր կարգախոսը միշտ եղել է «ծառայում ենք օրենքին» և այսօր մեր հորդորը, խնդրանքն ու պահանջը ձեզանից մեկն է ՝ գործել միմիայն օրենքի տառին համապատասխան, բացառապես Ձեր գործառութային պարտականությունների շրջանակներում՝ չկատարելով անօրինական հրամաններ և կարգադրություններ, չդառնալով կույր կամակատար և գործիք: Կուռ և խիզախ եղեք, որպեսզի արժանի լինեք Ձեր զոհված ընկերների հիշատակին։

Ոստիկանությունը միշտ եղել է հասարակության սերուցքը, ուստի ամեն մեկիս ճիշտ քայլը բարձր է գնահատվելու ժողովրդի կողմից...

Հիշեք մեր փառապանծ նախնիների սխրանքները, ավագ եղբայրների և ծառայակից ընկերների թափված արյունը հանուն մեր Հայրենիքի անվտանգության... Գործեք Ձեր խղճի և սրտի կանչով, մաքուր ձեռքերով և սթափ գլխով ։

Աստված Ձեզ պահապան...

ՀՀ Ոստիկանության Կոլեգիայի նախկին անդամներ և բարձրաստիճան սպաներ՝
Վարդան Եղիազարյան, ոստիկանության գեներալ֊լեյտենանտ
Լևոն Երանոսյան, գեներալ ֊լեյտենանտ
Սաշա Աֆյան, ոստիկանության գեներալ-լեյտենանտ
Սամվել Հովհաննիսյան, ոստիկանության գեներալ֊մայոր
Ռաֆիկ Զաքարյան, ոստիկանության֊գեներալ-մայոր
Սարգիս Մարտիրոսյան, ոստիկանության գնդապետ
Սամվել Ասատրյան, ոստիկանության գնդապետ
Արսեն Ադամյան, ոստիկանության գնդապետ
Արշավիր Գևորգյան, ոստիկանության գնդապետ
Գուրգեն Գրիգորյան, ոստիկանության գնդապետ
Ռոման Կիրակոսյան, ոստիկանության գնդապետ