Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանի խոսքով՝ որոշումը պայմանավորված է Փաշինյանի հոր մահվան հանգամանքով:
ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների հեռավար հանդիպումը նախանշված է այսօր: Կորոնավիրուսի պատճառով՝ կանցկացվի հեռավար ձեւաչափով: