կարևոր
1550 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-18 11:40

ՌԴ ՊՆ մասնագետները մեկ օրում ավելի քան 1300 պայթուցիկ նյութ են վնասազերծել Լեռնային Ղարաբաղի տարածքում

ՌԴ ՊՆ մասնագետները մեկ օրում ավելի քան 1300 պայթուցիկ նյութ են վնասազերծել Լեռնային Ղարաբաղի տարածքում

Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետներն ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման աշխատանքներ են իրականացրել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը:

«Նախորդ օրվա ընթացքում ինժեներական հետախուզման և ականազերծման աշխատանքներ են իրականացվել Ստեփանակերտում: Մաքրվել է 21.8 կմ ճանապարհ, հայտնաբերվել և դուրս  է բերվել 1334 պայթյունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 23-ից հետո Հումանիտար ականազերծման կենտրոնի ռուս մասնագետները ականազերծել են 195 հա տարածք և 87 կմ ճանապարհ: Հայտնաբերվել և ոչնչացվել է ավելի քան 7 հազար պայթյունավտանգ առարկա: