կարևոր
1730 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-18 11:28

Դեկտեմբերի 20-ին բոլոր եկեղեցիներում կկատարվի հոգեհանգիստ նահատակ քաջորդիների համար

Դեկտեմբերի 20-ին բոլոր եկեղեցիներում կկատարվի հոգեհանգիստ նահատակ քաջորդիների համար, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը։

«Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ դեկտեմբերի 20-ին հայաստանյան եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի հոգեհանգստյան արարողություն՝ արցախյան պատերազմում նահատակված հերոսների հոգիների խաղաղության համար»,-նշել է Վահրամ քահանա Մելիքյանը։