կարևոր
1643 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-18 11:20

ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ժամանել է Երեւան

ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ժամանել է Երեւան

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը Երեւանում է:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունից հայտնում են, որ նրան դիմավորել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը: Այցի մանրամասների վերաբերյալ պաշտոնական այլ տեղեկություն չկա:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Բորտնիկովը Երեւան է եկել վարչապետ Փաշինյանի խնդրանքով՝ սահմանազատման աշխատանքների հետ կապված: Հաղորդվում է նաեւ, որ Երեւանից Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրենը մեկնելու է Բաքու: