23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Լեռնային Ղարաբաղի հումանիտար ականազերծման ռուսական կենտրոնի զինծառայողները պարապմունքներ են անցկացրել Ասկերանի շրջանի Ճարտար քաղաքի թիվ 1 հանրակրթական դպրոցի աշակերտների հետ պայթյունավտանգ առարկաների հայտնաբերման դեպքում անվտանգության միջոցառումները պահպանելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։
Դպրոցականներին պատմել են պայթուցիկ սարքերի դասակարգման եւ պայթյունավտանգ առարկաների հայտնաբերման գործողությունների մասին: Մասնագետները նաեւ ցույց են տվել առաջին բուժօգնության կանոնները։
Ականազերծման կենտրոնի զինծառայողները ցուցադրել են ռուս զինծառայողների հանդերձանքի նմուշները, ՕՎՌ-2 ականազերծման անհատական հանդերձանքը, որը նախատեսված է սակրավորներին պայթյունի վնասակար գործոններից պաշտպանելու համար, ԻՄՊ-Ս-2 ականորսիչ սարքեր և ԻՆՎՈՒ-3մ «Կորշուն», որը պայթուցիկ սարքեր է հայտնաբերում ռադիոէլեկտրոնային բաղադրիչների եւ սխեմաների հիման վրա:
Պարապմունքներին մասնակցել են միջին եւ ավագ դասարանների ավելի քան 80 աշակերտներ, ուսուցիչներ եւ դպրոցականների ծնողներ: