398 դիտում, 2020.12.17 23:55

Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով

Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 18-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 18-19-ի գիշերն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

Երևանում դեկտեմբերի 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 18-ի գիշերը քաղաքի բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Դեկտեմբերի 18-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը կդիտվի +2, ցերեկը՝ +8, երեկոյան՝ +4 աստիճան տաքություն։