19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը նվաճեց արծաթե մեդալ: 57 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչը եզրափակչում 0:10 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Զավուր Ուգուևին:
2019-ի Եվրոպայի չեմպիոնը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, վստահ հաղթանակ տանելով Ռումինիայի ներկայացուցիչ Ռազվան Կովաչի նկատմաբ էր: Քառորդ եզրափակչում մեր մարզիկն գերլարված պայքարում 5-4 հաշվով առավելության էր հասել ուկրաինացի Անդրեյ Յաշչենկոյի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 7-4 հաշվով հաղթել էր սերբ Ստևան Անդրիա Միչիչին:
Այսօր Հայաստանի ներկայացուցիչներից մրցանակային տեղ է զբաղեցրել նաև Արման Անդրեասյանը (70 կգ)՝ դառնալով բրոնզե մեդալակիր։ Մեդալային գոտեմարտում նրա մրցակից Չերմեն Վալիևը (Ռուսաստան) վնասվածքի պատճառով հրաժարվել է պայքարից։
Վաղը Վազգեն Թևանյանը (65 կգ) պայքարելու է ոսկե մեդալի համար, իսկ Ռազմիկ Պապիկյանը (61 կգ)՝ բրոնզե (նա մասնակցելու է սփոփիչ գոտեմարտի)։