592 դիտում, 2020.12.17 21:30

Օղու թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանը 2 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց

Օղու թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանը 2 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց

Արմավիրի մարզի բնակիչների թունավորման գործով կեղծ օղի պատրաստելու մեջ մեղադրվող Աշոտ Հովսեփյանն այսօր դատարանի որոշմամբ 2 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։ Այս մասին ֆեյսբուքան իր էջում գրել է Հովսեփյանի պաշտպան Գոռ Գեւորգյանը։

«Հաղթանակ ու երկար սպասված, «Օղու գործով» պաշտպանյալս` Աշոտ Հովսեփյանն ազատ արձակվեց»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Աշոտ Հովսեփյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 207-րդ հոդվածի 2-րդ մասով՝ կեղծ օղի արտադրելու կամ իրացնելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ ծանր հետեւանքներ: