01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Արմավիրի մարզի բնակիչների թունավորման գործով կեղծ օղի պատրաստելու մեջ մեղադրվող Աշոտ Հովսեփյանն այսօր դատարանի որոշմամբ 2 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։ Այս մասին ֆեյսբուքան իր էջում գրել է Հովսեփյանի պաշտպան Գոռ Գեւորգյանը։
«Հաղթանակ ու երկար սպասված, «Օղու գործով» պաշտպանյալս` Աշոտ Հովսեփյանն ազատ արձակվեց»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Աշոտ Հովսեփյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 207-րդ հոդվածի 2-րդ մասով՝ կեղծ օղի արտադրելու կամ իրացնելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ ծանր հետեւանքներ: