կարևոր
1301 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-17 21:02

Փաշինյանը հայտարարել է դեպի Եռաբլուր սգո երթի մասին

Փաշինյանը հայտարարել է դեպի Եռաբլուր սգո երթի մասին

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի հայրենակիցներ՝ մեր նահատակների հիշատակի սգո երթը Հանրապետության հրապարակից Եռաբլուր՝ տեղի կունենա շաբաթ օրը, դեկտեմբերի 19-ին, ժամը 13.00-ին»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ից Հաայստանի և Արցախի Հանրապետությունում եռօրյա սուգ է հայտարարվել:

Համաձայն ՀՀ վարչապետի՝ դեկտեմբերի 14-ի որոշման՝  2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր նահատակների հիշատակը ոգեկոչելու նպատակով՝ 2020 թվականի դեկտեմբերի 19-21-ը ներառյալ, Հայաստանի Հանրապետությունում հայտարարել սուգ:

Նշենք, որ որոշման մեջ միջոցառումների ցանկը սահմանված չէ, միայն Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին և համայնքների ղեկավարներին հանձնարարավում և առաջարկվում է ապահովել «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի 4-րդ հոդվածի պահանջների կատարումը։