կարևոր
1212 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-17 20:27

Արցախի քաղաքացիների կենսաթոշակների վճարումը կմեկնարկի վաղվանից

Արցախի քաղաքացիների կենսաթոշակների վճարումը կմեկնարկի վաղվանից

Արցախի Հանրապետության բնակիչների դեկտեմբեր ամսվա քաղաքացիական կենսաթոշակների վճարումը կմեկնարկի դեկտեմբերի 18-ից՝ կանխիկ և անկանխիկ եղանակով: Այս մասին տեղեկացնում են Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունից:

Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակ կանխիկ եղանակով ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության՝ կենսաթոշակառուի փաստացի բնակության վայրը սպասարկող մասնաճյուղ, իսկ Արցախի Հանրապետությունում՝ «Արցախփոստ» փակ բաժնետիրական ընկերության մասնաճյուղեր, այդ թվում՝ Մարտունի, Ասկերան և Մարտակերտ քաղաքներում: