կարևոր
1183 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-17 19:04

Դատարանի որոշմամբ դադարեցվել է ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանի լիազորությունները

Դատարանի որոշմամբ դադարեցվել է ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանի լիազորությունները

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ ղեկավար Կարեն Հեքիմյանը տեղեկացնում է, որ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է թիվ ԵԴ/13566/02/20 գործով հայցադիմումը և անվավեր ճանաչեց ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի թիվ 43 որոշումը և դադարեցրեց ԵՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Գևորգյան Գեղամի լիազորությունները: Դատական ակտի եզրափակիչ մասի համաձայն՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ 2019թ մայիսի 30-ին կայացրած թիվ 43 որոշումը, որով ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գեղամ Գևորգյանը, ճանաչվել է անվավեր և վերջինիս լիազորությունները դադարեցվել են։ Հօգուտ Հեքիմյանի բռնագանձվել է 8000 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի նախապես վճարված գումար։

Կարեն Հեքիմյանը դատարան էր դիմել այս տարվա մայիսին երկու պահանջով՝ բեկանել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի այն որոշումը, որով հաստատվում է Գեղամ Գեւորգյանի ընտրվելը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում եւ դադարեցնել Գեղամ Գեւորգյանի լիազորություններն ընտրման օրվանից:

Երևանի պետական համալսարանը 2019թ. մայիսի 30-ից ղեկավարում է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, իսկ ռեկտորի ընտրություններն անընդհատ հետաձգվում են, եւ ըստ շրջանառվող վարկածներից մեկի՝ պատճառն այն է, որ իշխանությունը չունի ռեկտորի թեկնածու: