կարևոր
1585 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-17 17:17

Պուտինն անդրադարձավ եռակողմ հայտարարությունից հետո ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև առաջացած խնդիրներին

Պուտինն անդրադարձավ եռակողմ հայտարարությունից հետո ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև առաջացած խնդիրներին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջացած տարածքային խնդիրները անհրաժեշտ է համարում լուծել բանակցությունների միջոցով: Այս մասին Պուտինն ասաց իր մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով Հադրութի շրջանում տեղի ունեցած վերջին զարգացումներին:

«Մենք պայմանավորվել ենք, որ դադարեցվում են ռազմական գործողությունները ու պայմանավորվել ենք, որ կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ եղել են հայտարարության ստորագրման պահին: Սրա հետ կապված առաջացել են որոշակի տեխնիկական հարցեր, որոնք կապված են ենթակառուցվածքների հետ, ընդ որում՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար: Սրանք պետք է լուծել հանգիստ` բանակցային գործընթացի ընթացքում, որովհետև եռակողմ հայտարարությունը տալիս է դրա բոլոր հնարավորությունները, քանի որ այնտեղ նշված է այն մասին, որ հրադադարի հաստատումից հետո պետք է տարածաշրջանում հարաբերությունների ամբողջական կայունացում լինի` տնտեսական ու ենթակառուցվածքային ապաշրջափակմամբ: Դա վերաբերում է նաև Նախիջևանին, Հայաստանի հարավին ու հյուսիսին: Այն բռնկումը` հրադադարի ռեժիմի խախտման, որը տեղի ունեցավ, հույս ունեմ, որ կլինի միակը և հնարավոր կլինի բոլոր պայմանավորված կողմերին նստեցնել բանակցությունների շուրջ»,- ասաց Պուտինը: