կարևոր
2037 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-17 16:24

Աշոտ Մինասյանին կալանավորելու՝ Դատախազության վերաքննիչ բողոքը մերժվեց. Արամ Վարդևանյան

Աշոտ Մինասյանին կալանավորելու՝ Դատախազության վերաքննիչ բողոքը մերժվեց. Արամ Վարդևանյան

Արցախյան երեք պատերազմների մասնակից, լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին (Աշոտ Երկաթ) ամեն կերպ կալանավորված տեսնելու փորձերը կրկին մերժվեցին՝ դատավոր Բեկթաշյանի չափազանց կարևոր որոշմամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մինասյանի պաշտպան Արամ Վարդևանյանը:

«Հարգելի գործընկերներ,

Վերաքննիչ քրեական դատարանում մի քանի ժամ քննության առնվեց Դատախազության վերաքննիչ բողոքը, որի վերաբերյալ շատ սպառիչ և հիմնավոր ներկայացրեցինք մեր առարկությունները։ Արցախյան երեք պատերազմների մասնակից լեգենդար հրամանատար Աշոտ Երկաթին ամեն կերպ կալանավորված տեսնելու փորձերը կրկին մերժվեցին՝ Դատավոր Բեկթաշյանի չափազանց կարևոր որոշմամբ։ Դատավոր Հովհաննիսյանի բացառիկ պատճառաբանված դատական ակտը մնաց օրինական ուժի մեջ»,- գրել է Վարդևանյանը:

Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանին մեղադրանք էր առաջադրվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձ պլանավորելու գործով։