կարևոր
310 դիտում, 4 ամիս առաջ --> 2020-12-17 15:57

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը միանում է մայր բուհի և ՀՀ ԳԱԱ կոչին` պահանջելով Փաշինյանի հրաժարականը

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը միանում է մայր բուհի և ՀՀ ԳԱԱ կոչին` պահանջելով Փաշինյանի հրաժարականը

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը միանում է մայր բուհի և ՀՀ ԳԱԱ կոչին` պահանջելով վարչապետի հրաժարականը: Այս մասին ասված է ԵԹԿՊԻ տարածած հայտարարության մեջ:

Հայտարարությունը՝ ստորև.

«Հարգելի հայրենակիցներ, գիտակցելով, որ մեր հայրենիքն այսօր ծանրագույն ճգնաժամի մեջ է և այսպես շարունակելն այլևս օրհասական է

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի վարչական և դասախոսական կազմը, այդ թվում գիտության դոկտորներ, պրոֆեսորներ, ՀՀ ժողովրդական և ՀՀ վաստակավոր արտիստներ /120 ՀՀ քաղաքացի/ միանում են մայր բուհի և ՀՀ ԳԱԱ կոչին` պահանջելով վարչապետի հրաժարականը:

Խնդրում ենք նաև կազմակերպել ԱԺ-ում վարչապետի ընտրություն և ստեղծել բացառապես պրոֆեսիոնալների կառավարություն»: