կարևոր
1499 դիտում, 4 ամիս առաջ --> 2020-12-17 15:43

Կապանի քաղաքապետը հաստատել է, որ իրենց հրահանգվել է վաղը՝ մինչև ժ․ 17.00-ն, Կապանի շահեկան դիրքերը հանձնել թշնամուն. Էդգար Էլբակյան

Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ  Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Կապանի քաղաքապետը հաստատել է, որ իրենց հրահանգվել է վաղը՝ մինչև ժ․ 17.00-ն, Կապանի շահեկան դիրքերը հանձնել թշնամուն։

• Ձեզ կփորձեն մոլորեցնել, որ «հա ի՞նչ, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սենց թե նենց պիտի հանձնեինք, էդի հլը Սերժն էր հանձնել, ու համ էլ դա սովետական սահմանն ա, GPS-MPS» և այլ՝ տեղ-տեղ մանկան թոթովանք, տեղ-տեղ պոռնիկի ծղրտոց հիշեցնող վա՜յ-փաստարկներ, մինչդեռ իրականում կային և՛ միջազգային իրավական, և՛ քաղաքական, և՛ դիվանագիտական բազմաթիվ գործիքներ, որոնց միջոցով կարելի էր հասնել ՀՀ համար բարենպաստ սահմանազատման։

• Քայլերի ամենապարզ հաջորդականությունը կարող էր լինել այսպես՝

1. Հայտարարություն ՀՀ կողմից առ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարություն, որ Հայաստանը, ինչպես և Ռուսաստանը (տե՛ս Ղրիմի միացման ժամանակ Պուտինի ելույթը) չի ճանաչում ԽՍՀՄ ներքին վարչական սահմանները;

2. Այնուհետև կուլիսային բանակցություններ Ռուսաստանի հետ և անուղղակի ճնշում Ադրբեջանի վրա։

• Ինչպես Վարուժանն  է ասում «ՀՀ ներկայիս ապաշնորհ իշխանությունների պատճառով մենք կորցրել ենք մեր հայրենիքի 1/4-ը»։