24.05.2022
|
||
---|---|---|
USD | 452.7 -3.03 | |
GBP | 566.33 -7.02 | |
EUR | 484.71 -1.87 | |
GEL | 158.01 -0.92 | |
RUB | 8.02 +0.13 |
Դեկտեմբերի 17-ի վաղ առավոտյան Կապանում հանդիպում-ժողով է տեղի ունեցել զինվորական հրամանատարության հետ, որի ընթացքում ՀՀ զինված ուժերի բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Վալերի Քոչարյանն արդեն հայտարարել է, որ մեկ օր անց՝ դեկտեմբերի 18-ին, պետք է հետ քաշվել ներկայումս զբաղեցրած բնագծերից և հանձնել դիրքերը։ Այս մասին հայտնել է ՀՅԴ «Արամ Մանուկյան» կամավորական վաշտի շտաբի պետ, ՀՅԴ Կապանի կոմիտեի ներկայացուցիչ Գագիկ Ղահրամանյանը՝ փաստելով, որ թեև կամավորական ուժերն ամեն ինչ արել և անելու են, որպեսզի կանխվի մեծագույն աղետը, այդուհանդերձ, դեպքերի զարգացումները ցույց են տալիս, որ տեղի է ունենալու այն, ինչը վաղօրոք պլանավորված էր Փաշինյանի իշխանության կողմից: