27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
ՆԱՏՕ-ի երկրները համաձայնեցրել են 2021 թվականի քաղաքացիական եւ ռազմական կառույցների բյուջեն՝ համապատասխանաբար 258,9 միլիոն եվրո եւ 1,61 միլիարդ եվրո: Այս մասին ասված Է Հյուսիսատլանտյան դաշինքի հայտարարության մեջ, որը դեկտեմբերի 17-ին տարածվել է Բրյուսելում:
«ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները համաձայնեցրեցին 2021 թվականի քաղաքացիական եւ ռազմական բյուջեները: Դեկտեմբերի 16-ին Հյուսիսատլանտյան խորհրդի նիստում դաշնակիցները համաձայնեցրեցին 2021 թվականի քաղաքացիական բյուջեն 258,9 միլիոն եվրոյի եւ ռազմական բյուջեն 1,61 միլիարդ եվրոյի չափով»,- նշված է հայտարարությունում:
Դաշինքը պարզաբանում է, որ «քաղաքացիական բյուջեն նախատեսում է միջոցներ անձնակազմի համար, օպերատիվ ծախսեր եւ ծախսեր Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի ծրագրերի համար: Ռազմական բյուջեն հատուցում է ՆԱՏՕ-ի հրամանատարական կառույցների շտաբների եւ ծրագրերի, ամբողջ աշխարհում առաքելությունների եւ գործողությունների ծախսերը: Այն 5 տոկոսով աճել է 2020 թվականի մակարդակի համեմատությամբ»,- ասված է հայտարարությունում:
Այսպես, 2021 թվականին ռազմական բյուջեից 254,9 միլիոն եվրոն կհատկացվի ՆԱՏՕ-ի առաքելությունների եւ գործողությունների ֆինանսավորմանը, ներառյալ «Վճռական աջակցություն» առաքելությունն Աֆղանստանում, վարժական առաքելությունն Իրաքում եւ խաղաղության պահպանման գործողությունը Կոսովոյում: