Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Վարդանը սպա է, պատերազմի ժամանակ իր 22 զինվորի հետ մասնակցել է Ջրականի /Ջաբրայիլի/ մարտերին։ Պատմում է 18-20 տարեկան ժամկետային զինծառայողների հերոսությունների մասին։ Վարդանի հրամանատարությամբ է խոցվել հակառակորդի ՏՕՍ համակարգերից մեկը։ Վիրավորվել է Բայրաքթար ԱԹՍ-ի հարվածից։ Վիրավորման պահը ֆիլմի նման է հիշում՝ դանդաղեցրած կադրերով։ Այժմ մեղրեցի սպան վերականգնողական բուժում է ստանում Զինվորի տանը, մեծ եռանդ է ներդնում, որպեսզի արագ ոտքի կանգնի»։