Դեկտեմբերի 18-ին տեղի կունենա Անկախ պետությունների համագործակցության երկրների ղեկավարների խորհրդի նիստը:
ԱՊՀ երկրների առաջնորդները կքննարկեն համագործակցության ներկա իրավիճակն ու զարգացման հեռանկարները քաղաքական, առեւտրատնտեսական, սոցիալական ու մշակութային ոլորտներում, նաեւ կորոնավիրուսի դեմ պայքարին վերաբերող հարցեր:
Նիստը կկայանա Ուզբեկստանի նախագահությամբ՝ տեսահամաժողովի ձեւաչափով: