կարևոր
2921 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-17 11:09

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է 62 հարց, որից 56-ը չի զեկուցվում. մեկ հարց գաղտնի է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 17-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 62 հարց, որից 56-ը չի զեկուցվում: Եվս 3 հարց գաղտնի է:

Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին,

- Արամ Խաչատրյանին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ նշանակելու մասին,

- Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության միջոցառումը հաստատելու մասին,

- Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով՝ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ապահովման միջոցառումը հաստատելու մասին եւ այլ հարցեր: