կարևոր
1824 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-17 10:48

ԱՄՆ պետդեպը կարծում է, որ ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում ապակայունացման ռիսկ է պարունակում

ԱՄՆ պետդեպը կարծում է, որ ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում ապակայունացման ռիսկ է պարունակում

Ամերիկյան իշխանությունները կարծում են, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը սպառնում է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում: Նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարի՝ ռազմական և քաղաքական հարցերով օգնական Քլարկ Կուպերը:

«Նման դեպքերում Ռուսաստանի ներկայությունը սպառնում է ապակայունացմանը», - ասել է նա՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի այն հարցին, թե հնարավոր է հակազդի Ռուսաստանի ազդեցությանը տարածաշրջանում:

«Դա, իհարկե, մարտահրավեր է ներգրավված բոլոր կողմերի և պետությունների համար»,-ասել է Կուպերը:

Նրա խոսքով՝ այդ պատճառով ԱՄՆ-ը հատուկ ուշադրություն է դարձնում հումանիտար իրավիճակին, որի մասին նոյեմբերին մասամբ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: