կարևոր
1671 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-16 23:50

Փաշինյանն իրեն գլխավոր մեղավոր չի համարում և կրկին նախկիններին է հիշում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Ազատության»-ը տված հարցազրույցում, ասել է որ իրեն համարում է այս իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն, բայց չի համարում թիվ մեկ մեղավորը:

Փաշինյանը նշել է, որ իր մեղավորությունն այն է, որ այս 2,5 տարվա ընթացքում չեն լուծվել բազմաթիվ հարցեր, որոնք կարող էին ավելի լավ լուծվել:

Վարչապետն անդրադարձել է արտահերթ ընտրություններին ու ասել, որ միայն իր կամքով չեն կարող լինել, դրա շուրջ համաձայնություն պետք է ձեռք բերվի եւ առաջնահերթ խորհդարանական ընդդիմության հետ:

Իսկ այն հարցին թե հիմա ի՞նչ իրավիճակ է Հին Թաղերում եւ Խծաբերդում: Փաշինյանն ասել էր, որ իրենց տեղեկություններով՝ նաեւ ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ, սակայն  ՌԴ ՊՆ-ից պատասխանը չուշացավ եւ հերքեցին Փաշինյանի հայտարարությունը, թե Հադրութում ռուս խաղաղապահները շրջափակման մեջ են:

Հարցազրույցից առավել ընդգծված մանրամասները մեկ տեսանյութում առանձնացրել է Հայկ Սահակյանը: