կարևոր
1355 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-16 23:34

Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հստակ և աներկբա նշված են եղել այն շրջանները, որտեղից հայկական զինված ուժերն արդեն իսկ դուրս են բերվել

Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հստակ և աներկբա նշված են եղել այն շրջանները, որտեղից հայկական զինված ուժերն արդեն իսկ դուրս են բերվել

Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հստակ և աներկբա նշված են եղել այն շրջանները, որտեղից հայկական զինված ուժերն արդեն իսկ դուրս են բերվել: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը, պատասխանելով «Այսօր» լրատվականի հարցին։

Հարց. Ռուսական «Կոմերսանտ» թերթին տված իր մեկնաբանությունում՝ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը պնդել է, որ «հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Ղարաբաղից»: Ինչպես կմեկնաբանեք դա:

Պատասխան. Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հստակ և աներկբա նշված են եղել այն շրջանները, որտեղից հայկական զինված ուժերն արդեն իսկ դուրս են բերվել:

Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի միակողմանի մեկնաբանությունները նպատակ ունեն արդարացնելու վերջին օրերին իր կողմից արցախա-ադրբեջանական շփման գծում հրադադարի կոպիտ խախտումները, որոնք հակասում են վերոնշյալ հայտարարության դրույթներին: