կարևոր
1264 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-16 23:22

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվը 74 միլիոն 126 հազարից ավելի է. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվը 74 միլիոն 126 հազարից ավելի է. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 74 միլիոն 126 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 1 միլիոն 648 հազարից: Ապաքինվել է ավելի քան 52 միլիոն 92 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 17  մլն 197 հազար 141 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 311 հազար 834 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 9 մլն 954 հազար 769-ի, մահերինը՝ 144 հազար 353-ի: Հաջորդ տեղում Բրազիլիան է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 6 հազար 985 հազար 555 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 183 հազար 53: Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Ռուսաստանն առանձնանում է 2 մլն 734 հազար 454 դեպքով: Այստեղ վերջին մեկ օրում 26 հազար 509 նոր դեպք է գրանցվել: Վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով Ռուսաստանում մահացել է 48 հազար 564 մարդ: Վարակվածների ընդհանուր թվով 5-րդ տեղում Ֆրանսիան է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 2 մլն 391 հազար 447, մահերինը՝ 59 հազար 72:

Տասնյակում են նաև Թուրքիան, Իտալիան, Միացյալ Թագավորությունը, Իսպանիան, Արգենտինան:

Տարածաշրջանային երկրներից Իրանն առանձնանում է 1 մլն 131 հազար 77 վարակվածության ընդհանուր, 52 հազար 883 մահվան դեպքով: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 198 հազար 387-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 1922 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 80-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 86 հազար 770 է, որից ապաքինվել է 81 հազար 821-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 220-ը: