Հայրենիքի փրկության շարժումը տեղեկացնում է, որ վաղը՝ դեկտեմբերի 17-ին Արժանապատվության երթը կմեկնարկի 17:00-ին Թումոյի այգուց:
Այսօր Կրկեսի հրապարակից, մեկնարկել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Արժանապատվության երթը։ Երթը կանգ է առնել Դատախազության, Ոստիկանության և ԱԱԾ-ի առջեւ. Դատախազության առջեւ մասնակիցները կոչ են արել, որպեսզի հարուցված քրեական գործի շրջանակներում դավաճանության հոդվածով մեղադրանք առաջադրվի Նիկոլ Փաշինյանին եւ նրան ձերբակալեն:
Երթի ավարտին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ երեքշաբթին հայտարարում են պայքարի ամենավճռական օրը:
«Դեկտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է մոռանա առօրյան. Այդ օրը ժամը՝ 12։00-ից սկսած, հայտարարվում է համահայաստանյան գործադուլ, դասադուլ և անհնազանդության ակցիաներ ամբողջ հանարապետության տարածքում։ Ժամը 12։00-ից հավաքվում ենք Հանրապետության հրապարակում։ Մինչ այդ վաղը Արժանապատվության երթը շարունակում են նույն պահանջով»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։