կարևոր
1350 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-16 20:27

Քննությամբ պարզվում են զինծառայող Վահե Բաբայանի մահվան հանգամանքները

Քննությամբ պարզվում են զինծառայող Վահե Բաբայանի մահվան հանգամանքները

Զինծառայող Վահե Բաբայանի մահվան եպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահե Հովհաննեսի Բաբայանը՝ ծնոտի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքով:

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ: