կարևոր
1627 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-16 19:51

Հարգելի՛ սպաներ, պետք է դադարեք դառնալ խելագարի ձեռքի գործիքը․ Իշխան Սաղաթելյանը՝ Ոստիկանության առջև

Հարգելի՛ սպաներ, պետք է դադարեք դառնալ խելագարի ձեռքի գործիքը․ Իշխան Սաղաթելյանը՝ Ոստիկանության առջև

Հարգելի՛ սպաներ, դուք կոչված եք պաշտպանելու հայ ժողովրդի իրավունքները, դուք այս պահից սկսած պետք է դադարեք դառնալ այդ խելագարի ձեռքի գործիքը և կատարել նրա որոշումները։ Այս մասին հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթի» ժամանակ, որն այս անգամ կանգ առավ ուժային կառույցների շենքերի առջև և նամակ փոխանցեց։

ՀՀ ոստիկանության շենքի առջև նա հայտարարեց, որ ոստիկանների մեջ կան բազմաթիվ արժանապատիվ մարդիկ, ովքեր օրենքի շրջանակում են աշխատում, կան մարդիկ, ովքեր այս օրերին դուրս են եկել համակարգից՝ պահելով սպայի պատիվը, չկատարելով ապօրինի հրահանգներ և որոշումներ։

«Դուք պարտավոր եք գործել օրենքի շրջանակում, չդառնալ խեղկատակի ձեռքի գործիքը, հակառակ դեպքում՝ դուք իր հետ կիսելու եք այդ դավաճանական գործողությունների պատասխանատվությունը, որն իրականացրել են մեր պետության և ժողովրդի գլխին»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա մեկ անգամ ևս կոչ արեց գործել օրենքի շրջանակներում, ապահովել քաղաքացիների անհնազանդության բողոքի ակցիաների անվտանգությունը, չփորձել ճնշումներ գործադրել, կանգնել ժողովրդի կողքին, որպեսզի հնարավոր լինի հեռացնել խելագարին և կառուցել մեր երազած երկիրը։

«Միշտ հիշե՛ք և ձեր ականջներին օղ արեք՝ մենք հարգում ենք ձեր աշխատանքը, հարգում ենք մեր երկրի օրենքները, նաև պահանջում ենք, որ դուք գործեք օրենքի շրջանակում»,-հայտարարեց Սաղաթելյանը։

Նա նշեց, որ այս ուղերձը Հայրենիքի փրկության շարժման անունից է ուղղում ոստիկաններին։