Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը որոշել է հրաժարվել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահի պաշտոնից եւ դուրս գալ կուսակցությունից: Նա այսուհետ կառավարելու է որպես անկուսակցական նախագահ՝ համագործակցելով այլ ուժերի հետ, իսկ հետագա արտահերթ ընտրություններին չի մասնակցելու:
Ի դեպ, այս հատվածը հետո է ավելացրել ուղերձում, քանի որ տեքստային նախնական տարբերակում դա բացակայել էր։ Գրառումը ջնջել է մի պահ, ապա ավելացվել նոր ընտրության եւ իր քաղաքականությունից հեռանալու դրույթը։
Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում։