28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Ռուսաստանի Դաշնությունն անում է հնարավորը, որպեսզի խաղաղություն հաստատվի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում: Այս մասին նշել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ռուսաստանն անում է ամեն հնարավորը, որպեսզի տարածաշրջանում հաստատվի խաղաղություն: Ելնում ենք նրանից, որ հակամարտության կողմերը նույնպես միտված են այդ նպատակին»,- ասել է Զախարովան:
Ինչ վերաբերում է տարածաշրջան այցի ընթացքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կազմում ռուս համանախագահի բացակայությանը, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ասել է, որ դրա մեջ պետք չէ որոնել քաղաքական ենթատեքստ, դա պարզապես լոգիստիկ հարց էր:
Նա հայտնել է, որ կողմերի միջև գերիների փոխանակման գործընթացը շարունակվում է, իսկ տեղում առաջացող բոլոր հարցերը, կարգավորվում են այն խողովակների միջոցով, որոնք ռուսական կողմը պահպանում է Երևանի և Բաքվի հետ: