կարևոր
1263 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-16 18:52

Արժանապատվության երթի մասնակիցները դատախազությունից պահանջել են պատասխանել հանրության հարցերին

Արժանապատվության երթի մասնակիցները դատախազությունից պահանջել են պատասխանել հանրության հարցերին

Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնած երթի առաջին կանգառը ՀՀ գլխավոր դատախությունն էր։

Երթի մասնակիցները դատախազությանը փոխանցեցին նամակ՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։

«ՀՀ Դատախազաությունից պահանջում ենք 1 օրյա ժամկետում պատասխանել հետևյալ հարցերին ․

1․ Հարուցված քրեական գործի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է, թե՞ ոչ։ Եթե այո՝ ապա ինչ կարգավիճակով, իսկ եթե մինչ օրս չի հարցաքննվել՝ ապա ինչու՞։

2․ Մ․Հակոբյանի մատնանշած ձայնագրությունը քննության առարկա դարձել է, թե՞ ոչ, եթե այո, ապա ի՞նչ է պարզվել դրա արդյունքում, իսկ եթե ոչ, ապա ինչու՞։

3. Արդյո՞ք առգրավվել և հետազոտվել է Մ․Հակոբյանի հիշատակած թիվ 00038 գաղտնի հրամանը, որով դադարեցվել է ՀՀ զինված ուժերի շարքերի լրահամալրումը, եթե ոչ, ապա ինչու՞։

4․ Պարզվել է արդյո՞ք, թե ովքեր են ներկա գտնվել զորքերի լրահամալրումը դադարեցնելու վերաբերյալ Ն․Փաշինյանի մոտ տեղի ունեցած քննարկմանը:

5․ Դարձել է արդյո՞ք քննության առարկա այն հարցը, թե ինչպես է ստացվել, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կողմից պատերազմի առաջին իսկ օրերից ներկայացված՝ մարդկային և տեխնիկական ռեսուրսների սակավության պատճառով տագնապային կանխատեսումների, այնուամենայնին վարչապետ Փաշինյանը մի կողմից դադարեցնում էր զորքերի լրահամալրման գործընթաց, մյուս կողմից կոչ էր անում ձևավորել կամավորական ջոկատներ՝ կանոնավոր բանակից անցում կատարելով կամավորական պայքարի։ Ի՞նչ նպատակ է հետապնդել և ու՞մ շահերից է բխել թիվ 00038 հրամանը։

Ի գիտություն. նշված հարցերի պատասխանները չեն պարունակում նախաքննական գաղտնիք»: