կարևոր
304 դիտում, 4 ամիս առաջ --> 2020-12-16 17:52

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դեկտեմբերի 17-19-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին վարչապետի որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Հայ-ռուսական տնտեսական համագործակցության օրակարգին առնչվող հարցերը քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու Դավիթ Գևորգյանին 2020 թվականի դեկտեմբերի 17-19-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (դեկտեմբերի 17-ին՝ Սանկտ Պետերբուրգ, դեկտեմբերի 17-19-ը՝ Մոսկվա)»,- ասված է որոշման մեջ: