կարևոր
1303 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-16 17:38

Տիգրանաշենի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է

Տիգրանաշենի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է

Այսօր՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Արթիկի, Ապարանի, Մեղրիի, Վայքի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում, իսկ Կոտայքի, Թալինի, Ախուրյանի, Արարատի, Եղեգնաձորի, Մարտունիի, Ճամբարակի, Վարդենիսի, Արագածի, Սպիտակի, Լոռիի տարածաշրջանների ավտոճանապարհներին՝ անձրև։

Տիգրանաշենի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր։ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: