կարևոր
419 դիտում, 5 ամիս առաջ - 2020-12-16 17:15

Օնիկ Գասպարյանը մեկնում է Արցախ` հանդիպելու Մուրադովի հետ․ հարազատներին խոստացել են պարզել զինծառայողների վիճակը

Օնիկ Գասպարյանը մեկնում է Արցախ` հանդիպելու Մուրադովի հետ․ հարազատներին խոստացել են պարզել զինծառայողների վիճակը

Արցախի Հին թաղեր և Խծաբերդ բնակավայրերում շրջափակման մեջ մնացած և դեկտեմբերի 15-ի երեկոյից կապի բոլոր միջոցներից զրկված և գերեվարված զինծառայողների հարազատները Շիրակի մարզպետի և ոստիկանապետի հետ հանդիպումից հետո բացել են Գյումրի-Երևան ավտոճանապարհը:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը զինծառայողների հարազատներին հայտնել է, որ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը մեկնում է Արցախ` հանդիպելու Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ:

Արցախի Հին թաղեր և Խծաբերդ բնակավայրերում շրջափակման մեջ մնացած և դեկտեմբերի 15-ի երեկոյից կապի բոլոր միջոցներից զրկված, անհայտ կարգավիճակում հայտնված զինծառայողների մեջ մեծ թիվ են կազմում Շիրակի մարզի բնակիչները: Հարազատներն ադրբեջանցիների հրապարակած տեսանյութերում ճանաչել են իրենց ընտանիքի անդամներին: Պնդում են, որ նրանք երեք օր շրջափակման մեջ են գտնվել: