կարևոր
2316 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-16 17:24

Մեկնարկել է Արժանապատվության երթը

Երևանում Կրկեսի հրապարակից մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Արժանապատվության երթը։ 

Երթը կանգ է առնելու Դատախազության, Ոստիկանության և ԱԱԾ-ի առջեւ. «Դատախազության առջեւ մենք կոչ ենք անելու, որպեսզի հարուցված քրեական գործի շրջանակներում դավաճանության հոդվածով մեղադրանք առաջադրվի Նիկոլ Փաշինյանին եւ նրան ձերբակալել: Մենք երթ ունենք նաեւ հինգշաբթի, իսկ շաբաթ օրը հանրահավաք եւ սգո երթ ունենք: Մենք առաջիկա օրերին վերջնականապես հասնելու ենք մեր նպատակին, դրանում ոչ մեկը թող չկասկածի», նշել է ՀՅԴ ԳՄ անդամ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը: