կարևոր
1823 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-16 14:05

Մանդատը վայր դրած Արամ Խաչատրյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են

Մանդատը վայր դրած Արամ Խաչատրյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են

Ազգային ժողովի պատգամավոր Արամ Խաչատրյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են: Այս մասին հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը:

«Հիմք ընդունելով  պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային  ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 9 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր  Արամ Խաչատրյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է արձանագրության մեջ:

Դեկտեմբերի 8-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը հրաժարականի դիմումի էր ներկայացրել: