կարևոր
1316 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-16 15:59

Արցախում դեռևս չպարզված հանգամանքներում ստացած հրազենային վիրավորումից զինծառայող է զոհվել

Արցախում դեռևս չպարզված հանգամանքներում ստացած հրազենային վիրավորումից զինծառայող է զոհվել

ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14:17-ի սահմաններում դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2002թ. ծնված Վահե Հովհաննեսի Բաբայանը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից: 

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: