24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ահաբեկիչ է անվանել եւ նշել, որ Իսլամական Հանրապետությունն ուրախ է ընտրություններում նրա պարտության համար:
«Ոմանք ասում են, որ մենք ոգեշնչված ենք Ջոզեֆ Բայդենի իշխանության գալով․ այդպես չէ, բայց մենք շատ ուրախ ենք, որ Թրամփը հեռացավ․ նա այն մարդն է, ով հանցագործություններ է կատարել, սպանել է մարդկանց և ահաբեկիչ է եղել, և նույնիսկ խոչընդոտում է պատվաստանյութի ներկրմանը՝ Իրան»,- ասել է Իրանի նախագահը։
Ռոհանին հույս է հայտնել, որ «Բայդենն ԱՄՆ-ի ժողովրդի ձայնը կօգտագործի հօգուտ օրենքների կիրարկմանը, այլ ոչ թե դրանց խախտմանը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին հաստատվեց ԱՄՆ նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքները, որոնց համաձայն՝ Բայդենը դարձավ պետության նոր ղեկավար: Դեմոկրատին սատարում էին 306 ընտրողներ, իսկ Հանրապետական Թրամփի ն՝ 232: Միացյալ Նահանգների նախագահ դառնալու համար թեկնածուն պետք է 270 ձայն ստանա: