կարևոր
2334 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-16 14:32

Հերթական փորձն է Արցախյան երեք պատերազմների մասնակից Աշոտ Երկաթին ամեն կերպ կալանավորված տեսնելու․ փաստաբան

Աշոտ Մինասյանի փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Հարգելի գործընկերներ, այսօր Վերաքննիչ քրեական դատարանում քննության է առնվելու Դատախազության վերաքննիչ բողոքը, որը վերջիններիս հերթական փորձն է Արցախյան երեք պատերազմների մասնակից լեգենդար հրամանատար Աշոտ Երկաթին ամեն կերպ կալանավորված տեսնելու։ Ի գիտություն հարգելի ԶԼՄ գործընկերներին Դատական նիստը կայանալու է այսօր ժամը 16-30-ին Դատավոր Բեկթաշյանի նախագահությամբ։ Հետաքրքիր է այդ ինչպես է ստացվել, որ Գեներալ Գնդապետ Մովսես Հակոբյանի ներկայացրած հանգամանքների, այդ թվում ձայնագրության կամ Արային Հարությունյանի ձայնագրության կապակցությամբ չկա ոչ մի ձերբակալում, ոչ մի հաղորդագրություն, իսկ այս խայտառակ, հեքիաթային և պրիմիտիվ քաղաքական հետապնդումը շարունակվում է․․․»։