Լրագրող Քրիստինե Աչոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրառմամբ տեղեկացնում է, որ կադրերում մեր տղաներն են սկզբի մի քանիսը, մնացածը՝ հատուկ ջոկատայինները, ուղեկցում են մինչև Խծաբերդի խաչմերուկ։ Գերեվարվածներ չեն։
Մեկնաբանություններում արդեն նա մանրամասնում է, որ 20֊21 հայորդի շրջափակման մեջ են եղել, իսկ 9֊ը, որոնց թվում վիրավորներ են եղել, չեն հասցրել դուրս գալ դիրքերից պարզապես.
«Բանակցություններ են ընթանում, կա՛մ դուրս են բերել, կա՛մ դուրս բերելու են»,-գրել է նա, հավելելով, որ կադրերում երևացող տղաներն արդեն տանն են։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ ավելի քան 30 հայ կամավոր կարողացել է դուրս գալ ադրբեջանցիների շրջափակումից։