կարևոր
285 դիտում, 4 ամիս առաջ --> 2020-12-16 13:39

Ավելի քան 30 հայ կամավոր կարողացել է դուրս գալ ադրբեջանցիների շրջափակումից

Ավելի քան 30 հայ կամավոր կարողացել է դուրս գալ ադրբեջանցիների շրջափակումից

Ավելի քան 30 հայ կամավոր կարողացել է դուրս գալ ադրբեջանցիների շրջափակումից։ Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրել են Արցախի պաշտպանության բանակից։

«Մի քանի տասնյակ մարդիկ կարողացել է շրջափակումից դուրս գալ։ Շարունակվում են որոնողական աշխատանքները, փնտրում ենք նրանց, որոնք կապի դուրս չեն գալիս»,- ասել է աղբյուրը։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` 30 հոգանոց խումբը կարողացել է շրջափակումից դուրս գալ հայ զինվորականի բանակցությունների շնորհիվ։ Ադրբեջանցի զինծառայողները ուղեկցել են նրանց մինչև ռուս խաղաղապահների տեղակայման կետ։