11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
Շանհայի Fosun Pharma դեղագործական ընկերությունը դեկտեմբերի 16-ին հայտարարել է գերմանական BioNTech SE-ի հետ պայմանավորվածության մասին, ըստ որի, նրանից կորոնավիրուսի դեմ 100 միլիոն չափաբաժին պատվաստանյութ կգնի, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Նախատեսվում է, որ Շանհայի ընկերությունը մինչեւ ընթացիկ տարվա վերջը 125 մլն եվրո նախնական վճարում կկատարի 50 մլն չափաբաժնի համար։
Նշվում է, որ Fosun Pharma-ն չինական Ցզյանսու նահանգում անցկացրել է BioNTech-ի երկու պատվաստանյութի փորձարկումներ: Դեռ պատրաստուկներից ոչ մեկը հավանություն չի ստացել Չինաստանի բժշկական կարգավորիչի կողմից։