կարևոր
1020 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-16 12:16

Ռուս խաղաղապահները շարունակում են ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում

Ռուս խաղաղապահները շարունակում են ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում

Խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները:

Ռուսաստանցի սակրավորները պայթունավտանգ առարկաներից տարածքի ականազերծման և մաքրման ընթացքում կիրառում են «Ուրան-6» բազմաֆունկցիոնալ ռոբոտատեխնիկական համալիրը, որի կիրառումն ապահովում է անձնակազմի ամբողջական անվտանգությունը եւ թույլ է տալիս բարձրացնել տեղանքը պայթունավտանգ առարկաներից մաքրելու աշխատանքների կատարումը:

Անցած օրվա ընթացքում պայթունավտանգ առարկաներից մաքրվել է եւս 9,5 կմ ճանապարհ: Ընդհանուր առմամբ, ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է 175 հեկտար տեղանք, ավելի քան 49 կիլոմետր ճանապարհ, ավելի քան 400 բնակարանաշինություն եւ սոցիալական օբյեկտներ, հայտնաբերվել եւ վնասազերծվել է շուրջ 5 հազար պայթյունավտանգ առարկա:

Զինամթերքը, որը հնարավոր չէ տեղափոխել զորավարժարան, ոչնչացվում է տեղում՝ ապահովելով անվտանգությունը: