կարևոր
938 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-16 11:34

ՀՀ և Էստոնիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր

ՀՀ և Էստոնիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուի հետ։ Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է նախարար Այվազյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հաջողություն է մաղթել իր կարևոր առաքելության մեջ:

Նախարարներ Այվազյանը և Ռեյնսալուն անդրադարձել են հայ-էստոնական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցերի՝ ընդգծելով փոխադարձ պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու երկկողմ օրակարգի առավել ընդլայնման և հարստացման ուղղությամբ: Մտքեր են փոխանակվել նաև բազմակողմ ձևաչափերում համագործակցության շուրջ:

Նախարարներ Այվազյանը և Ռեյնսալուն քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր: Այս համատեքստում նախարար Այվազյանն իր գործընկերոջը ներկայացրել է  թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Զրուցակիցները կարևորել են խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: