կարևոր
773 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-16 11:22

Հայաստանի ձյուդոյի ընտրանին սկսել է ուսումնամարզական հավաքը

Հայաստանի ձյուդոյի ընտրանին սկսել է ուսումնամարզական հավաքը

Հայաստանի ձյուդոյի հավաքականը սկսել է ուսումնամարզական հավաքը Օլիմպավանում: Մինչ այս կայացել էր երկրի մեծահասակների առաջնությունը: Հայաստանի ձյուդոյի մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի խոսքով՝ պատերազմը և կորոնավիրուսիհամավարակը չէին կարող բացասաբար չազդել մարզիկների վրա, սակայն ներկա պայմանների համար առաջնության մակարդակից մարզիչըդժգոհ չէ. «Հաշվի առնելով ներկա իրավիճակը՝ ընդհանուր առմամբ գոհ եմ առաջնության արդյունքներից: Խնդիրներից մեկն այն էր, որմեծահասակների առաջնությանն ավելի շատ երիտասարդ ձյուդոիստներ են մասնակցել: Հավաքականը ձևավորվելու է երիտասարդմարզիկներով, ինչը նշանակում է՝ մեզ ծավալուն աշխատանք է սպասվում նրանց մեծահասակների մրցաշարերի նախապատրաստելուտեսանկյունից»: 

Հովհաննես Դավթյանը նաև ընդգծում է, որ կորոնավիրուսի բացասական ազդեցությունն իրենց մարզաձևում կրկնակի է զգացվել, քանի որտարվա ընթացքում հավաքականի ուսումնամարզական հավաքները նախատեսված էին արտերկրում և չեն կայացել: Փորձելով հնարավորինս լրացնել բացը՝ դեկտեմբերի 14-ից առաջնության արդյունքներով ձևավորված ընտրանին ուսումնամարզական հավաք է անցկացնումՕլիմպավանում: Այն կտևի մինչև դեկտեմբերի 28-ը, իսկ հունվարից հավաքականը կմասնակցի մրցաշարերի: