կարևոր
469 դիտում, 10 ամիս առաջ - 2020-12-16 11:18

Ազատ ոճային ըմբիշները սկսում են պայքարն աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում

Ազատ ոճային ըմբիշները սկսում են պայքարն աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները մեկնարկում են աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում:

Մեկնարկային առաջին օրը պայքարի մեջ կմտնեն 4 ըմբիշներ` Արսեն Հարությունյանը (57 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ):

Դեկտեմբերի 17-ին էլ մրցագորգ դուրս կգան` Ռազմիկ Պապիկյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ):

Ավելի վաղ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դարձավ աշխարհի գավաթի անհատական խաղարկության արծաթե մեդալակիր: Իսկ հավաքականի առաջին մեդալը նվաճել էր Սլավիկ Գալստյանը:  67 կգ քաշային կարգում հայ ըմբիշը հրաշալի կամային որակներ ցույց տվեց և 2:4 հաշվով պարտվելիս` տուշեով հաղթեց մրցակցին՝  Ուկրաինայից Արթուր Պոլիտաևին, դառնալով աշխարհի գավաթի անհատական  խաղարկության բրոնզե մեդալակիր: